-
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կալպատարու Փաուեր տրանզմիշն լիմիթեդ» ընկերության ՀՀ մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգումը մինչև 2016թ. հունիսի 7-ը:
-
Աստանայում ստորագրվել է համաձայնագիր Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին, որն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից:
-
Քաղծառայողների համար մատչելի բնակարաններ կառուցելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում բյուջեից միջոցներ հատկացրեց:
-
Այսօր կառավարության նիստում Արմեն Աշոտյանը ներկայացրեց այս տարվա ընդունելության քննություններին առնչվող երեք նորություն: Նախ` բանակից զորակոչվածների համար առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվելու:
-
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին կոչ է արել վերադառնալ ԱՄՆ: Քերին ասել է, որ դրա համար Սնոուդենին «անհրաժեշտ է քաջություն հավաքել»:
-
Արմավիրի մարզի՝ Թուրքիային սահմանամերձ Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցը շրջապատված է Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անունները կրող կճուճներով։ Դպրոցի բակը մի իսկական երկրագիտական թանգարան է հիշեցնում, որտեղ կարելի է գտնել հնագույն իրեր։ Այստեղ թոնրի մեջ կարելի է հաց թխել, ջրհորից ջուր հանել։
-
Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ Ադրբեջանին ՌԴ կողմից զենք վաճառելը զուտ կոմերցիոն գործարք է.
-
ՈՒկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոն ԵՄ ղեկավարներին խնդրել է հետաձգել ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ գրել է Wall Street Journal-ը՝ հղում անելով դիվանագետներին:
-
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը, ներգործելով համաշխարհային հասարակական կարծիքի վրա, կարողացավ Ռուսաստանին մեկուսացնել միջազգային ասպարեզում՝ Ղրիմի միացումից հետո:
-
Կրեմլը պաշտոնապես հաստատում է, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ծրագրում են ստորագրել Եվրասիական տնտեսական միություն ձևավորելու համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: